ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջին անգամ կնշի Ջազի միջազգային օրը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջին անգամ կնշի Ջազի միջազգային օրը

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին աշխարհի ջազի սիրահարներն առաջին անգամ կնշեն Ջազի միջազգային օրը: Այն հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը անցյալ տարվա վերջում, հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամլո ծառայությունը:

Տոնակատարությունը կսկսվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, ապրիլի 27-ին վարպետության դասերով, ջազային իմպրովիզացիաների դասերով, կլոր սեղաններով: Նույն օրը երեկոյան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Հերբի Հենքոկը համերգ կտա Տանյա Մարիայի, Ջերալդ Քլեյթոնի, Միշել Էլ Մալեմի, Դի Դի Բրիջուոթերի, Հյու Մասեկելի և այլոց մասնակցությամբ:

Ապրիլի 30-ին տոնակատարությունը կշարունակվի Նոր Օրլեանում, որը համարվում է ջազի հայրենիքը:

Նույն օրը ՄԱԿ ԳՎ շենքում՝ Նյու Յորքում տեղի կունենա ևս մեկ համերգ, որի կազմակերպիչն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան: Ավելի ուշ, համերգի ձայնագրությունը կհեռարձակվի ՄԱԿ ռադիոյով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---