24 մարտի 2012 - 11:31 AMT
Հարցում. Տարեց ճապոնացիների գրեթե 80 տոկոսը դեմ է միջուկային էներգիայի օգտագործմանը

Ճապոնացիների ավելլի քան 70 տոկոսը դեմ է միջուկային էներգիայի օգտագործմանը նախորդ տարի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո: Այսպիսին են ճապոնական NHK հեռուստաալիքի անցկացրած հարցման արդյունքները:

Հարցման մասնակիցների մեծ մասը՝ 43 տոկոսը կողմ է արտահայտվել երկրում ԱԷԿ-ների կրճատմանը: Մինչդեռ 21 տոկոսը գտնում է, որ ատոմային ռեակտորների քանակը երկրում պետք է մնա նույն մակարդակի վրա: Ավելացմանը կողմ է միայն 2 տոկոսը:

Ըստ հարցման, առավել զգուշավոր են տրամադրված 60-ից բարձր տարիքի մարդիկ: Նրանց շրջանում ատոմային էներգետիկայից հրաժարվելուն կողմ է 78 տոկոսը: