«Անելիք Բանկ» ՓԲԸ նորացրել է «Փոխարկային» ավանդատեսակի պայմանները

«Անելիք Բանկ» ՓԲԸ նորացրել է «Փոխարկային» ավանդատեսակի պայմանները

PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր ավանդատուներին առաջարկում է նորացված պայմաններով «Փոխարկային» ավանդատեսակը, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: Ավանատեսակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուն կարող է ցանկացած պահի փոխարկել ներդրված ավանդի արժույթը տվյալ պահին Բանկում գործող համապատասխան արժույթի փոխարժեքով, որից հետո ավանդի համար կգործի տվյալ արժույթի համար սահմաված տարեկան պարզ տոկոսադրույքը ` ՀՀ դրամի դեպքում մինչև`12,2 %, ԱՄՆ դոլարի դեպքում` մինչև 8,2%, Եվրոյի դեպքում` մինչև 5,2 % տարեկան տոկոսադրույք:

«Ներդնելով ավանդներ «Փոխարկային» ավանդատեսակով` ավանդատուները հնարավորություն կունենան ստանալ տարեկան մինչև 12,2 տոկոս կայուն եկամուտ, ինչպես նաև Ավանդատուն կարող է ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ դրա մի մասը, նույնիսկ պայմանագրում նշված ժամկետից շուտ` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ: Այս ճկուն բանկային գործիքնիդեալական լուծում է` ավանդատուներին անցանկալի փոխարժեքային տատանումներից ապահովագրելու համար, և նրանց հնարավորություն է տրվում դրանց արդյունքում կորուստներ չկրել»,- ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ Գովազդի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

Ավանդի նվազագույն չափը սահմանված է 100.000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար կամ Եվրո: Հաշվարկված տոկոսները վճարվում են ամեն ամիս կամ պայմանագրում նշված ժամկետում և ըստ ավանդատուի ցանկությամբ կարող են տոկոսները կապիտալացվել և հաշվարկված տոկոսագումարը յուրաքանչյուր ամիս կավելացվի ավանդի մայր գումարին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---