24 մարտի 2012 - 12:18 AMT
Ուժեղ քամուց վնասվել է Վաղարշապատի դպրոցներից մեկի տանիքը

Մարտի 23-ին, ժամը 17.00-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի թիվ 10 դպոցի տնօրենից տեղեկություն է ստացվել, որ դպրոցի տանիքն ուժեղ քամու հետևանքով վնասվել է և առկա է կառուցատարրերի անկման վտանգ, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը և Վաղարշապատից 5 հրշեջ-փրկարար:

Հրշեջ-փրկարարների ուժերով տանիքի` մոտ 150 քմ մակերեսով վտանգավոր հատվածն ապամոնտաժվել է: