24 մարտի 2012 - 12:31 AMT
Գագիկ Մինասյան. Առաջիկա ԱԺ ընտրությունների ֆավորիտները ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն են

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների հիմնական ֆովորիտները Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն են: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա, ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին հաջորդում են 3-4 կուսակցություններ, որոնք 5 տոկոսի շեմին են: Գագիկ Մինասյանը կարևորել է նաև երկրում նորմալ ընտրությունների անցկացումը՝ նշելով, որ այժմ բոլոր նախադրյալները կան դրա համար: Ըստ նրա, այդ նախադրյալներն են կայուն ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակը, նոր Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաև նախորդ ընտրությունների փորձը:

Նախընտրական մրցավազքին, որը դուրս է գալիս եզրագիծ, մասնակցում են ութ քաղաքական կուսակցություններ և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր ՀԱԿ-ի: