«Հայփոստ»-ը ներկայացրեց 25 նոր փոխադրամիջոց, որոնք մասամբ կփոխարինեն հին ավտոմեքենաները

«Հայփոստ»-ը ներկայացրեց 25 նոր փոխադրամիջոց, որոնք մասամբ կփոխարինեն հին ավտոմեքենաները

PanARMENIAN.Net - Շահումյանի անվան հրապարակում այսօր Հայաստանի փոստային կապի օպերատոր Haypost Trust Management-ը ներկայացրեց 25 նոր փոխադրամիջոց, որոնք մասամբ կփոխարինեն փոստային կապի հին ավտոմեքենաները:

Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և Haypost Trust Management գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիչյանը:

Վերջինս նշեց, որ նոր փոխադրամիջոցների շնորհիվ 50 տոկոսով կավելանան Երևանի և Արագածոտնի մարզի երթուղիները, իսկ մնացած մարզերի երթուղիների քանակը կավելացվի համաձայն «Հայփոստ»-ի առաջիկա 5 տարիների Մաստեր պլանի: Ծրագրի ընթացքում նախատեսվում է ներդնել 25.000.000 ԱՄՆ դոլար, որի միջոցով կարդիականացվեն 300 փոստային մասնաճյուղեր: «Նախաստեսվում է իռլանդական նոր ծրագիր կիրառել սպասարկման գրասենյակներում, վերապատրաստել սպասարկման ցանցը, նորացնել տրանսպորտային միջոցները», - ասաց «Հայփոստ»-ի տնօրենը:

11  24.03.12 - Տեղի ունեցավ Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրված ավտոբուսների և "Հայփոստ"-ի ձեռք բերած մեքենաների շնորհանդեսը
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---