ՀՀԿ-ն առնվազն պետք է կրկնի նախորդ ընտրությունների արդյունքը, գտնում է Գագիկ Մինասյանը

ՀՀԿ-ն առնվազն պետք է կրկնի նախորդ ընտրությունների արդյունքը, գտնում է Գագիկ Մինասյանը

PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առնվազն պետք է կրկնի 2007թ. ընտրությունների արդյունքը: Այս մասին Երևանուրմ կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա, այդ վստահությունը հիմնված է ինչպես կուսակցության բարձր վարկանիշի, այնպես էլ նրա առաջնորդ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի էլ ավելի բարձր հեղինակության վրա:

Մինասյանը նաև պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչպես կարող է կուսակցությունը այդքան բարձր ցուցանիշ ակնկալել, հաշվի առնելով ծանր իրավիճկը երկրում, ինչը խոստովանում են նույնիսկ իշխանությունները:

«Մեր քաղաքացիները լավատեղյակ են Հայաստանում առկա խնդիրներին, նմանատիպ խնդիրներ համաշխարհային ճգնաժամի պատճառով կան բոլոր երկրներում»,-ասել է նա: Ըստ Մինասյանի, Հայաստանն արդեն դուրս է եկել մինչճգնաժամային մակարդակի, այն դեպքում, երբ շատ երկրներ դեռ չեն հասել դրան: Նա հիշեցրել է, որ նույնիսկ ճգնաժամի ամենածանր պահին երկրում չկրճատվեց ոչ մի սոցիալական ծրագիր: Մինասյանը հավելեց, որ ՀՀԿ վստահությունը բացի վերջին դրական տնտեսական զարգացումներից, պայմանավորված է նաև իշխանությունների հաջողություններով ներքին ու արտաքին քաղաքականության մեջ:

Նա նաև հավելել է, որ իր անձնական կարծիքով, Աժ ընտրություններից հետո կրկին կոալիցիա կստեղծվի: Ըստ նրա, այդ կարծիքը հիմնված է նախորդ փորձի ու գործող կոալիցիոն հուշագրի վրա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---