Հայաստանի Կոմկուսը ԱԺ ընտրություններում մտադիր է ստանալ քվեների 17 տոկոսը

Հայաստանի Կոմկուսը ԱԺ ընտրություններում մտադիր է ստանալ քվեների 17 տոկոսը

PanARMENIAN.Net - Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններում մտադիր է ստանալ քվեների 15-17 տոկոսը, Երևանում լրագրողներին է հայտարարել կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Ըստ նրա, երկրի 45 շրջաններում Կոմկուսն իր կառույցներն ունի, որոնք «մարտական պատրաստվածության են բերված» և պատրաստ են մասնակցել նախընտրական արշավին:

Ռուբեն Թովմասյանը հիշեցրել է լրագրողներին Խորհրդային Հայաստանում կուսակցության հաջողությունների մասին, մասնավորապես, այն տարիներին սոցիալական պաշտպանվածության մասին՝ հավելելով, որ առաջիկա ընտրություններում կուսակցությունը հանդես կգա «Կոմունիստների հաղթանակը Հայաստանի հաղթանակն է» կարգախոսով:

Իր հերթին Հայաստանի Պրոգրեսիվ կոմունիստական կուսակցության առաջնորդ Վազգեն Սաֆարյանը նշել է, որ վերջին 13 տարում առաջին անգամ Հայաստանի կումունիստական ուժերը մասնակցում են ընտրություններին միասնական ճակատով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---