Ալեքսանդր Մանասյան. ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը փոխելու Բաքվի փորձերը չեն ազդի բանակցային գործընթացի վրա

Ալեքսանդր Մանասյան. ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը փոխելու Բաքվի փորձերը չեն ազդի բանակցային գործընթացի վրա

PanARMENIAN.Net - «Ադրբեջանը բազմիցս է փորձել փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, այդ թվու նաև տեղափոխել քննարկումը ՄԱԿ»,-Երևանում լրագրողներին է հայտարարել քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: «Ադրբեջանը միշտ փորձել է իր համար «ընդունելի» միջնորդների գտնել՝ համարելով, որ դա բանակցային գործընթացը կթեքի իր կողմը:

Սակայն, անկախ նրանից, թե Եվրամիությունը կփոխարինի Ֆրանսիային թե ոչ, ամեն ինչ կախված կլինի բանակցային գործընթացի մասնակիցներից: Որևէ փոփոխությունների միակ նախադրյալը կարող է լինել ԵՄ կողմից սկզբունքային նոր առաջարկներն ու նոր մոտեցումները հակամարտության լուծմանը»: Միջնորդները լոկ խորհրդատուների դեր են կատարում և չեն կարող կողմերին ստիպել ինչ-որ որոշում ընդունել: Փորձը դա է ցույց տալիս, նշել է Մանասյանը:

Մարտի 23-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փաստաթուղթ ընդունեց Հայաստանի վերաբերյալ, որտեղ առաջարկվում է փոխարնել Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով ԵԱՀԿ ՄԽ կազմում: Փաստաթուղթը պետք է քվեարկության դրվի Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---