Տարածքային ամբողջականությունը կապ չունի Ադրբեջանի հետ, որը ոտնձգություն է կատարել Ղարաբաղի հանդեպ

Տարածքային ամբողջականությունը կապ չունի Ադրբեջանի հետ, որը ոտնձգություն է կատարել Ղարաբաղի հանդեպ

PanARMENIAN.Net - Մինչ օրս ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հիմքում 2 սկզբունք է դրված՝ ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները, որոնց միջև հավասարության նշան է դրվում, այսօր մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: «Սակայն, ինչու հարց չի բարձրացվում, որ տարածքային ամբողջականության սկզբունքը ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ: Նա զավթիչ է, որը ոտնձգություն է կատարել Ղարաբաղի տարածքի հանդեպ, և նրան այդ սկզբունքը վերաբերել չի կարող»,-ասել է քաղաքագետը: Մյուս կողմից, Արցախը, որը մեկ անգամ չէ, որ ինքնորոշվել է, պետք է դիտարկվի ՄԽ կողմից հենց ինքնորոշման սկզբունքի շրջանակենրում: Այդպիսով, ընդունելով ինքնորոշման իրավունքը՝ ՄԽ-ն պետք է ճանաչի ազատ ընտրության իրավունքը, իսկ, հետևաբար, նաև Ղարաբաղի անկախությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---