24 մարտի 2012 - 14:43 AMT
Իտալացի լրագրողը պատմել է, թե երբ և ինչպես Իսրայելը կհարձակվի Իրանի վրա

«Կարծում եմ, որ Իրանը կանգ չի առնի, ավելի բարդ է կանխագուշակել Իսրայելի կողմից հարված հասցնելու ժամանակը: ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն հունիս-հուլիսին, և Օբաման չի աջակցի հարձակմանը նախընտրական քարոզարշավի շրջանում: Իսրայելին հայտնի է, որ մի քանի ամիս անց Իրանը կարող է ձեռք բերել յուրօրինակ դիմադրողականություն: Մենք կարող ենք 60 տոկոսով համոզված լինել, որ հարվածը կկայանա: Իրանը կարևոր հաջողությունների է հասնել ուրանի հարստացման մեջ և կարող է ստանալ ատոմային ռումբ արդեն մի քանի ամիս, այլ ոչ թե տարի անց: Ուրանի հարստացումը և ծրագրի իրագործումն անցկացվում է Ֆարդո կոչվող բունկերում, որը գտնվում է լեռներում: ՄԱԳԱՏԷ տեսուչները ոչ մի անգամ չեն եղել այնտեղ»,- գրել է իտալացի լրագրող Ջուլիա Մեոտին իր «Հետադարձ հաշվարկ» գրքում:

«Մամուլում շատ են գրում գալիք հարվածի մասին, որպեսզի նախապատրաստեն հասարակական կարծիքը: Դատելով փաստերից՝ կարելի է հասկանալ, որ մենք իսկապես մոտ ենք իրադարձությունների նման զարգացմանը: Իսրայելը, իհարկե, կարող է սպասել Օբամայի վերընտրմանը, թեև Նեթանյահուն հայտարարել է, որ ռազմական հարվածն ամիսների հարց է»,- գրել է լրագրողը: