Apple-ը նոր iPhone-ի էկրանը կունենա նախկին չափերը

Apple-ը նոր iPhone-ի էկրանը կունենա նախկին չափերը

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը կթողարկի iPhone-ի նոր մոդելը LTE ստանդարտով և 3,5 դյույմ տրամագծով էկրանով այս տարվա աշնանը, հաղորդել է iMore կայքը՝ մեջբերելով տեղեկատվական աղբյուրները:

iMore-ի հեղինակները նշում են, որ Apple-ն ամեն դեպքում կարող է աննշան փոխել նոր սմարթֆոնի էկրանը, սակայն այն ավելի փոքր է լինելու, քան Google Android համակարգի բազայի վրա ստեղծված սարքերը:

Մինչ այժմ թողարկված iPhone-ի բոլոր սերունդներն ունեն 3,5 տրամագծով էկրան: Թեև iPhone 4S-ի հոկտեմբերյան ներկայացումից առաջ որոշ ոչ պաշտոնական աղբյուրներ ենթադրում էին, որ սմարթֆոնը կունենա 4-դյույմանոց էկրան, արտաքինով այդ մոդելը շատ նման էր iPhone 4-ին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---