Բրիտանացի հետազոտող Ռուդնի Շեքսպիրը կոչ է անում Արևմուտքին զերծ մնալ Իրանի վրա հարձակումից

Բրիտանացի հետազոտող Ռուդնի Շեքսպիրը կոչ է անում Արևմուտքին զերծ մնալ Իրանի վրա հարձակումից

PanARMENIAN.Net - Բրիտանացի դասախոս և հետազոտոզ Ռուդնի Շեքսպիրը Ալ Ալամի հետ զրույցում, նշելով նավթի գների ավելացումը Իրանի դեմ պատժամիջոցներից հետո, ասել է, որ վեճերի ավելացումը և քաղաքական ճգնաժամը կհանգեցնեն համաշխարհային տնտեսության թուլացմանը և կազդեն ծովային տնտեսության և ապրանքաշրջանառության գործընթացի վրա, որոնք հիմնված են նավթի վրա:

Շեքսպիրը հավելել է, որ Իրանում կայացած խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել, որ այդ երկրում գործում է ժողովրդավարություն և Իրանի ժողովուրդը սատարում է իշխող համակարգին, նրա քաղաքականությանը և Իսլամական հեղափոխությանը:

Հետազոտողը նախազգուշացրել է Արևմուտքին զերծ մնալ Իրանի վրա հնարավոր հարձակումից և ասել, որ եթե Իրանը ենթարկվի հարձակման, այդ երկրի ժողովուրդը կպաշտպանի իր հայրենիքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---