Հայ աղջիկը Ստամբուլում ինքնասպան է եղել` սեռական բնույթի սպառնալիքների պատճառով

Հայ աղջիկը Ստամբուլում ինքնասպան է եղել` սեռական բնույթի սպառնալիքների պատճառով

PanARMENIAN.Net - Խորթ հոր և եղբոր հետ Ստամբուլ մեկնած Հայաստանի քաղաքացի Նարինե Մկրտչյանն ինքնասպանության է դիմել` թուրք տղամարդու սեռական բնույթի շանտաժի պատճառով: Այս մասին գրում է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը: Աղջիկը սիրահարված է եղել ազգությամբ թուրք Օրհանին: Վերջինս եղել է հայկական ընտանիքի հարևանը և Ժորայի`Նարինեի եղբոր ընկերը:

Օրհանը քնել է Նարինեի հետ, ինչպես նաև գաղտնի նկարահանել նրան մերկ վիճակում: Նարինեի հետ փորձել է սեռական հարաբերությունների մեջ մտնել նաև Օրհանի եղբայրը` Բարըշը, որը սպառնացել է հայ աղջկան` ցույց տալ նկարահանումը եղբորը: Բարըշը, սակայն, աղջկանից մերժում է ստացել, ինչից հետո էլ տեսագրությունը ցույց է տվել նրա եղբորը:

Դրանից հետո թուրք եղբայրները սպառնացել են Նարինեի մասնակցությամբ տեսանյութը տեղադրել նաև համացանցում, եթե նա գումար չվճարի: Հայուհին փորձել է գումար գտնել, սակայն ապարդյուն: Այս ամենից հետո նա թույն ընդունելով ինքնասպան է եղել:

Թերթում նշվում է, որ Նարինեի եղբայրն ու խորթ հայրը Թուրքիայում աշխատում էին ապօրինի, նրանք որոշել են խուսափել ոստիկանություն դիմելուց: Սակայն Նարինեի մայրը, իմանալով այս լուրը, մեկնել է Ստամբուլ և դիմել ոստիկանություն: Գործը դեռ ընթացքի մեջ է:

«Ակոս»-ը պարզաբանում է, որ այս դեպքը ցույց է տալիս ներգաղթյալների անպաշտպան վիճակը Թուրքիայում, ինչպես նաև`կնոջ դեմ բռնությունների ահռելի չափերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---