ՀՀ վարչապետը ուսանողներին պատմել է` ինչպես պայքարել ճգնաժամի դեմ

ՀՀ վարչապետը ուսանողներին պատմել է` ինչպես պայքարել ճգնաժամի դեմ

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Երիտասարդական հիմնադրամիկազմակերպած «ՀՀ անկախ տնտեսության 20 տարիները» խորագրով կոնֆերանսին: Կառավարության ղեկավարը հանդես է եկել «Հետճգնաժամային տնտեսական քաղաքականության մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով դասախոսությամբ՝ ներկայացրել ճգնաժամի արմատները, դրանց դրսևորումներն ու հնարավոր լուծումները:

Վարչապետը նշել է, որ այսօր առաջնային նպատակներից մեկը խնայողությունների հավաքագրումը խթանող միջավայրի ստեղծումն է: «Այդ խնայողություններից գոյացած ֆինանսական միջոցները պետք է ուղղենք տնտեսության զարգացմանը: Մեր կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն այս նպատակն էհետապնդում: Կձևավորվեն կուտակային կենսաթոշակային հիմնադրամներ, որտեղ քաղաքացիներն այսօր կկուտակեն խնայողությունները` իրենց ապագայիհամար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով` ներքին ֆինանսական պահանջարկն արտաքին փոխառությունների հաշվին ապահովելը խիստ վտանգավոր է, դրա համար է լանհրաժեշտ է ստեղծել տնտեսության զարգացման ներքին հիմքերը, ինչը ժամանակի խնդիր է: Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր պետությունները պետք է զարգանանհավասարաչափ` «ֆինանսների վերաբաշխումը հարուստներից դեպի աղքատներ» սկզբունքով, ինչն անհավասարությունը վերացնելու գլխավոր նախապայմանն է:

«Համաշխարհային տնտեսությունը ներկայում բնութագրվում է փոխկապակացվածությամբ: Փուլ առ փուլ մաքսային սահմանափակումները պետք է վերանան,տեղի ունենա առևտրի ազատականացում և համաշխարհային տնտեսության միասնական շուկաների ձևավորում»,- ընդգծել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը նշել է, որայսօր Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, համալրելով իր կազմը, հետևում է, որպեսզի պետությունները ձգտեն միասնական կանոնների կազմմանը, որպեսզի ինտեգրման քաղաքականությունն ընթանա բնականոն կերպով:

Կոնֆերանսի նպատակն է նպաստել ուսանողների գիտական գործունեության, ինչպես նաև տնտեսագիտական և վերլուծական դատողության զարգացմանը: Կոնֆերանսին մասնակցում են 100-ից ավելի ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---