Ալեքսանդր Մանասյան. Ադրբեջանին չի հաջողվի թեժացնել իրավիճակը Հյուսիսային Իրանում

Ալեքսանդր Մանասյան. Ադրբեջանին չի հաջողվի թեժացնել իրավիճակը Հյուսիսային Իրանում

PanARMENIAN.Net - Իրանի հյուսիսային մասի բնակիչները, անկախ նրանից` ինչ արմատներ ունեն, նախ և առաջ նույնականացնում են իրենց Իրանի հետ, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալեքսանդր Մանասյանը: Ներկայումս Իրանի բնակիչներին միավորում է նաև կրոնական գործոնը, որի ազդեցությունն ու դերը դժվար է գերագնահատել: Ինքը Իրանը, տեսնելով իր թույլ կողմերը բնակչության էթնիկ կազմում, ձգտում է առաջադրել բնակչությունը միավորող այնպիսի ընդհանուր գործոններ, որոնք հաշվի կառնվեն և որոնց կհետևեն ոչ միայն Իրանի բնակչները, այլև արաբա-մահմեդական աշխարհի մյուս ներկայացուցիչները:

Մանասյանի խոսքով, պետք չէ մոռանալ, որ Իրանը ձգտում է առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում, ինչի համար պետք են ընդհանուր մահմեդական գաղափարներ, որոնց ֆոնի վրա Ադրբեջանի «նույն ժողովրդի» մասին քարոզը դատապարտված է: Բացի այդ, հակաիրանական հայտարարություններ հնչում են հենց Ադրբեջանից, այլ ոչ թե Իրանից, որը խիտ բնակեցված է ադրբեջանցիներով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---