Լավրովն առաջարկել է երկրների միավորվել միջուկային ահաբեկչության դեմ պայքարում

Լավրովն առաջարկել է երկրների միավորվել միջուկային ահաբեկչության դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Ռուսաստանն առաջարկել է երկրներին, որոնք չեն միացել միջուկային ահաբեկչության դեմ պայքարի և միջուկային նյութերի ֆիզիակական պաշտպանության մասին կոնվենցիային, վավերացնել համապատասխան փաստաթղթերը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հոդվածում, որը հրապարել է The Washington Times-ը:

Լավրովի հոդվածը լույս է տեսել միջուկային անվտանգության գագաթնաժողովի նախօրեին, որը տեղի է ունենաու Սեուլում մարտի 25-27-ը:

Նախարարը նշում է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն այսօր առավել առաջադեմ պետություններ են միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում: «Մենք վերջ ենք տվել սառը պատերազմին և սպառազինությունների մրցավազքին, այդ թվում՝ միջուկային: Այսօր մեր երկրները միասին հանդես են գալիս միջուկային ռեժիմի չտարածման ամրապնդման օգտին, համագործակցում են միջուկային ահաբեկչության հետ պայքարում»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---