ԱՄՆ-ը վերականգնում է Պաղեստինին տրամադրվող 88 մլն դոլար օգնությունը

ԱՄՆ-ը վերականգնում  է Պաղեստինին տրամադրվող  88 մլն դոլար օգնությունը

PanARMENIAN.Net - Ամերիկյան օրենսդիրները համաձայնվել են 88 մլն դոլար օգնություն հատկացնել պաղեստինցիներին: Այդ միջոցները նախատեսված են առողջապահության և պարենամթերքով ապահովելու ոլորտում նախագծի իրականացման համար, և դրանք սառեցվել էին անցյալ տարվա սեպտեմբերից:

Ինչպես հաղորդում է «Ազատություն ռադիոն», որոշումն ընդունվել է այն բանից հետ, երբ դրան աջակցել են Հանրապետական կուսակցության երկու կոնգրեսականներ, ովքեր նախկինում հանդես էին գալիս օգնությունը սառեցնելու կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---