Անահիտ աստվածուհու արձանը Հայաստան վերադարձնելու հարցը քաղաքական հիմքեր չունի, ասում է Կարեն Ավագյանը

Անահիտ աստվածուհու արձանը Հայաստան վերադարձնելու հարցը քաղաքական հիմքեր չունի, ասում է Կարեն Ավագյանը

PanARMENIAN.Net - Վերջերս Գայանե Աբրահամյանը Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամի կայքում զետեղված հոդվածում նշել էր, որ Անահիտ աստվածուհու արձանի բեկորները հայրենիք վերադարձնելու գաղափարը ևս մեկ բոնուս կլինի առաջիկա ընտրությունների նախընտրական պայքարում: PanARMENIAN.Net ի թղթակիցը կապ հաստատեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանի հետ, այդ հարցի շուրջ մեկնաբանություններ ստանալու համար:

Ավագյանը նշեց, որ Անահիտ աստվածուհու արձանի Հայաստան վերադարձնելու նախաձեռնությունը ոչ մի տեսակի նախընտրական պրոցեսի հետ չի կարող առնչվել: Հիմնադրամն արձագանքել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությանը, և երիտասարդները ստորագրահավաք են արել: «Այն կուսակցական նախաձեռնություն չի եղել, այլ երիտասարդական նախաձեռնություն է եղել: Ո՞րն է կուսակցական էլեմենտը, չգիտեմ», ասաց Ավագյանը:

Հոդվածի հեղինակը նաև նշել է, որ նույնիսկ եթե անտեսենք քաղաքական թեման, հայկական կողմը ապացույցներ չունի, որ կիսանդրին հայկական ծագում ունի, առավել ևս, որ իրավական տեսակետից արվեստի այդ նմուշի բոլոր իրավունքները պատկանում են Բրիտանական թանգարանին: Այդ առիթով Ավագյանն ասաց, որ զարմանում է այդ հայտարարության վրա, քանի որ նույնիսկ Մեծ Բրիտանիայի դեսպանատանը նման թեմա չի արծարծվել:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փետրվարի 20-27-ը կազմակերպել էր ստորագրահավաք։ Մայրաքաղաքից և հանրապետության տասը մարզերից շուրջ 20 հազար երիտասարդներ միացել են Մեծ Բրիտանիայի դեսպաններին հղված ուղերձին, որում մասնավորապես ասված է. «Մենք՝ ներքոստորագրյալներս,հանդես ենք գալիս հայկական մշակութային և պատմական արժեքները հայրենիք վերադարձնելունախաձեռնությամբ։ Աշխարհի թանգարաններում այսօր պահպանվում և ցուցադրվում են բազմաթիվստեղծագործություններ, որոնք հայկական մշակույթի նմուշներ են։ Մշակութային այդ արժեքների թվում են Բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը և ձեռքերը:

Մարտի 7-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան մոտ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր Անահիտ աստվածուհուարձանի բեկորները Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նվիրված ակցիա։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ԿԳ նախարարի հետ Մեծ Բրիտանիայի դեսպաններին փոխանցեցին Անահիտ դիցուհու արձանը հայրենիք վերադարձնելու ուղերձի տեքստը և հիմնադրամինախաձեռնությանը միացած երիտասարդների ստորագրությունները: Բրիտանական թանգարանից այժմ ժամանակավորապես Հայաստանում ցուցադրելու համար հայկական կողմը պատրաստում է համապատասխան փաստաթղթեր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---