Բնապահպաններն ընդդեմ սեռական փոքրամասնությունների. Մաշտոցի այգու համար պայքարի «հետաքրքիր» զարգացումները

Բնապահպաններն ընդդեմ սեռական փոքրամասնությունների. Մաշտոցի այգու համար պայքարի «հետաքրքիր» զարգացումները

PanARMENIAN.Net - Այսօր բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի կողմից Facebook-ում տեղադրված «դեմոտիվատորը»` «ոչ բուտիկներին, ոչ պուպսիկներին», առաջացրել է մեծ իրարանցում և խառնաշփոթ: Նկարն առաջացրել է բուռն քննարկումներ` այգու պահապաններին բաժանելով երկու ճամբարների. մի մասը այգու պաշտպանության գործում դեմ է սեռական փոքրամասնություններին, մյուս մասը կողմ է «սեռական պլյուրալիզմին»:

Քննարկման մասնակցողներից շատերը կոչ են արել պարզապես ջնջել լուսանկարը` այն համարելով շարժմանն ուղղված պրովոկացիա: Այս առնչությամբ Lusine Margaryan օգտատերը ‎հարց է առաջադրել` «եթե սա պրովոկացիա է, ապա մի փոքր պարզ չէ, ում կողմից է այն արվում և ում դեմ է ուղղված: Կանաչներն իրենք իրենց դե՞մ են պրովոկացիա անում»:

Անձամբ ինձ էլ հետաքրքրեց այս հարցի պատասխանը, ուստի փորձեցի կարդալ բոլոր քննարկումները, որոնցում, անկեղծ ասած, կրկնվում են միևնույն մտքերը, մինչև չհասա անձամբ Մարիամ Սուխուդյանի մեկնաբանությանը:«Թեթև տարեք»,-կոչ է արել նա քննարկման մասնակիցներին:

Սուխուդյանի խոսքով, իր մտքով չի էլ անցել որևէ մեկի նկատմամբ խտրականություն ցուցաբերել, իսկ նկարն ընկալել է «որպես բուտիկից առևտուր անողի սիմվոլ»: Հետաքրքիր է սակայն, թե ինչպես են իրենք` բուտիկի հաճախորդներն, ընկալում իրենց համեմատությունը տրանսսեքեսուալների հետ, և արդյոք Սուխուդյանի կողմից բուտիկների այդքան ոչ սիրելի հաճախորդների վերջիններիս հետ համեմատումը, չի արտացոլում այն, որ Սուխուդյանն ամոթալի բան է համարում ոչ ավանդական սեռական օրիենտացիան:

Քննարկմանը մասնակցողների մեջ գտնվել են նաև բավականին օրիգինալ մարդիկ, ովքեր հավանաբար մոռանալով, թե խոսքն ինչի մասին է, և իրենց երևակայելով Լենին զրահամեքենայի վրա, զինված հեղափոխության կոչեր են արել: Այսպես` Antranik Miranjian օգտատերը հայտարարել է, որ «ոչինչ չի փոխվի, մինչև ժողովուրդը ոտքի չելնի, զենք չվերցնի և չհարձակվի իշխանավորների վրա»: Ցավալի է միայն, որ Միրանջյանը չի նշել, թե առաջին հերթին` ինչ պետք է գրավի ոտքի ելած ամբոխը. այդ դեպքում նա անգին կլիներ: Չէ՞ որ Լենինի ծրագիրը` «Որպեսզի անպայման զբաղված լինեն ա. հեռախոսը, բ. հեռագիրը, գ. երկաթուղային կայարաներրը…», 21-րդ դարում, ցավոք, արդեն արդիական չէ:

Կողքից դիտողներին մնում է միայն հետևել նման «բուռն քննարկումներին»` ակամայից հիշելով ՈւՀԱ-ում ԵրՄի-ի` հայտնի աճպարար Հարություն Հակոբյանին ծաղրանմանությամբ արված հանրահայտ համարը, «Что делаем? Правильно, балуемся»:

Հայկ Խալաթյան
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---