25 մարտի 2012 - 14:28 AMT
«Կովկաս» դաշնային մայրուղուց 200 մետր հեռավորության վրա խոշոր ահաբեկչություն է կանխվել

Կաբարդինո-Բալկարիայի իրավապահ մարմինները «Կովկաս» դաշնային մայրուղուց 200 մետր հեռավորության վրա հզոր պայթուցիկ սարք են հայտնաբերել և վնասազերծել, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով հանրապետական ՆԳՆ-ին:

20 կգ տրոտիլին համարժեք հզորությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքը տեղակայվել էր Չեգեմ քաղաքից 16 կիլոմետր հեռավորության վրա: Սարքը տեղում ոչնչացվել է: Քննիչները որոնում են ահաբեկչության կազմակերպիչներին: