Հյուսիսային Կորեան բալլիստիկ հրթիռը պատրաստում է գործարկման

Հյուսիսային Կորեան բալլիստիկ հրթիռը պատրաստում է գործարկման

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան արդեն երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող օդակայան է տեղափոխել գործողության հեռահար շառավղի հրթիռը և այն պատրաստում է գործարկմանը, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով աղբյուրներին Հարավային Կորեայի հետախուզությունից:

Պհենյանը պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է 2012թ. ապրիլի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում իրականացնել Երկրի արհեստական արբանյակի գործարկումը ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակի պատվին: Դա կտրուկ քննադատություն է առաջ բերել ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից: ԿԺԴՀ մտադրությունների առթիվ մտահոգությունը կիսում են նաև Ռուսաստանն ու Չինաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---