25 մարտի 2012 - 15:00 AMT
Ամերիկյան սերժանտի կողմից սպանվածների ընտանիքները ԱՄՆ-ից փոխհատուցում են ստացել

ԱՄՆ իշխանությունները փոխհատուցում են վճարել ամերիկյան սերժանտ Ռոբերտ Բեյլսի կողմից սպանված 17 աֆղանցիների ընտանիքներին, հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով աֆղանական պաշտոնյաներին: Ամերիկացու գործողություններից տուժածները փոխհատուցում են ստացել մարտի 24-ին Քանդահարի նահանգապետի գրասենյակում: Բեյլսի զոհերի ընտանիքները 50 000-ական դոլար են ստացել, իսկ վիրավորները՝ 11 000-ական: Գումարը նրանց փոխանցել են «Բարաք Օբամայից» ձևակերպմամբ: