Շախմատի ԵԱ-ում Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը և Վլադիմիր Հակոբյանը առաջատարներին զիջում են 0.5 միավորով

Շախմատի ԵԱ-ում Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը և Վլադիմիր Հակոբյանը առաջատարներին զիջում են 0.5 միավորով

PanARMENIAN.Net - Շախմատի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենում Պլովդիվում, արդեն կայացել են 6 տուրեր:

6-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ են տարել Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը և Վլադիմիր Պողոսյանը, ովքեր համապատասխանաբար ուժեղ են գտնվել Ալեքսանդր Շիմանովից` Ռուսաստան, Վլադիմիր Ֆեդոսեևից` Ռուսաստան և Միլան Պեինից` Բելգիա:

Սերգեյ Մովսիսյանը միավորներ է կիսել Մարկուս Ռագգերի հետ` Ավստրիա, Հրանտ Մելքումյանը` Դմիտրի Անդրեյնիկի` Ռուսաստան, Գաբրիել Սարգսյանը` Թոմաս Բանուցի`Հունգարիա, հետ:

Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ ոքի է խաղացել Անդրեյ Վոլոկիտինի հետ` Ուկրաինա, Զավեն Անդրիասյանը` Ալեքսեյ Պրիդորոժնիի` Ռուսաստան, Հովհաննես Գաբուզյանը` Նիկոլայ Սեդլակի` Սերբիա, Արման Փաշիկյանը` Յակուպ Էրտուրանի` Թուրքիա:

Միակ պարտությունը կրել է Սամվել Տեր-Սահակյանը, ով զիջել է գերմանացի Դանիել Ֆրիդմանին:

Մովսիսյանը, Մելքումյանը, Հակոբյանը հավաքել են 4.5-ական միավոր և առաջատարներին զիջում են ընդամենը 0.5 միավորով:

Մարտի 26-ին առաջնությունում հանգստյան օր է, 7-րդ տուրի պարտիաները կանցկացվեն մարտի 27-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---