Թուրքիան փակել է իր դեսպանատունը Դամասկոսում

Թուրքիան փակել է իր դեսպանատունը Դամասկոսում

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները երկուշաբթի փակել են իրենց դեսպանատունը Դամասկոսում`անվտանգության նկատառումներից ելնելով, հաղորդում են արևելյան ԶԼՄ-ները` հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին:

Հաղորդագրություններում նշվում է, որ երկուշաբթի առավոտյան դեսպանատան աշխատանքը դադարեցվել է, իսկ դիվանագետներն արդեն լքել են Դամասկոսը:

Միևնույն ժամանակ, Անկարայում ընդգծել են, որ Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը կշարունակի իր աշխատանքը սովորական ռեժիմով:

Ավելի վաղ Սիրիայում իրենց դեսպանատներն էին փակել մի շարք եվրոպական և արաբական երկրներ, ինչպես նաև ԱՄՆ-ն, հաղորդում է Ինտերֆաքսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---