Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չառաջադրվել մեծամասնական ընտրակարգով

Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չառաջադրվել մեծամասնական ընտրակարգով

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է լրագրողներին, որ հանում է իր թեկնածությունը 7-րդ ընտրատարածքում, որտեղ նա պետք է մասնակցեր ընտրություններին մեծամասնական կարգով: Ըստ նրա, ուրբաթ օրը նա կոչ էր արել ընդդիմությանը հանդիպել և համաձայնեցնել համատեղ մասնակցությունը մեծամասնական ընտրակարգով, սակայն փոխզիջում հասնել չհաջողվեց: Վերջին երկու օրում նա փորձել է հարցը քննարկել ՀՅԴ և ՀԱԿ ներկայացուցիչների հետ: ՀՅԴ-ում հայտարարել են, որ հարցն արդեն ժամանակավրեպ է և հրաժարվել են հանդիպումից, իսկ ՀԱԿ-ի հետ չի հաջողվել փոխզիջման հասնել: Արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է հանել իր թեկնծությունը:

Մարտի 23-ին ընդդիմադիր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է ընդդիմադիր ուժերին հանդիպել ու քննարկել համագործակցությունը մեծամասնական ընտրատարածքներում: Ըստ նրա, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մեծամասնական ընտրատարածքում առաջադրվի մեկ ընդդիմադիր թեկնածու, չփոշիացնելու համար ընդդիմության ուժերը:

7-րդ ընտրատարածքում Հովհաննիսյանը պետք է մրցակցեր հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ու մեկ այլ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հետ:-

4  26.03.12 - ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---