26 մարտի 2012 - 13:18 AMT
«Հայկական հաց» ֆիլմը մասնակցելու է Տեխասի Քրիստոնեական կինոփառատոնին

Արմեն Գասպարյանի «Հայկական հաց» վավերագրական լիամետրաժ ֆիլմը (Հայաստան, ՌԴ, Իտալիա համատեղ արտադրություն, 2010 թ.). մարտի 31-ին մասնակցելու է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Օսթին քաղաքում կայանալիք Քրիստոնեական կինոփառատոնին: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, «Հայկական հաց» ֆիլմը 2011 թ. մասնակցելով միջազգային 2 կինոփառատոների` արժանացել է 3 մրցանակի:

2011 թ. սեպտեմբերի 6-10-ը ֆիլմը մասնակցել է Բելառուսի Հանրապետությունում կայացած Քրիստոնեական վավերագրական և հեռուստատեսային ծրագրերի «Մագնիֆիկատ» 7-րդ միջազգային կինոփառատոնին և արժանացել է՝ «Ազգային պատմության ցավոտ խնդիրների բացահայտման պրոֆեսիոնալիզմի համար» ժյուրիի մրցանակին, «Եղեռնի ժամանակ հայ քրիստոնյաների արիասիրտ հավատքի մասին խորը կինովկայության համար» Բելառուսահունական կաթոլիկ եկեղեցու առաքելական առաջնորդարանի հատուկ մրցանակին:

Նախարարության աջակցությամբ Ա. Գասպարյանը մասնակցել է նաև Մոսկվայում նոյեմբերի 1-8-ը կայացած «Лучезарный Ангел» միջազգային 8-րդ բարեգործական կինոփառատոնին, որի արդյունքում ֆիլմն ընտրվել է կինոյի և հեռուստածրագրերի «Ռադոնեժ» միջազգային փառատոնի մրցութային ծրագրում /դեկտեմբերի 4-8-ը/ և արժանացել«Լավագույն օպերատորական աշխատանք» (օպերատոր` Գագիկ Հարությունյան) մրցանակին: