26 մարտի 2012 - 13:27 AMT
Կասեցվել է սրբապատկերների մասքսանենգ արտահանման փորձ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 25-ին կասեցվել է սրբապատկերների մասքսանենգ արտահանման փորձ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից` ՀՀ պետական սահմանը հատելիս, երկաթգծի «Այրում» կայարանում կրկնակի զննության է ենթարկվել Իսրայելի քաղաքացի, 1949թ. ծնվ. Դավիթ Հանոչը, որի արդյունքում նրա ուղեբեռում հայտնաբերվել է չհայտարարագրված 18 սրբապատկեր:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: