26 մարտի 2012 - 13:53 AMT
Ռիկ Սանտորումի նախընտրական հոլովակում Օբամային վերածել են Ահմադինեժադի

Փենսիլվանիայից նախկին սենատոր Ռիկ Սանտորումի նախընտրական շտաբը նոր հոլովակ է թողարկել, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատկերը դրվում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պատկերի վրա: Հոլովակը ստացել է «Օբամավիլ» անվանումը:

Հոլովակի հեղինակները փորձել են ցույց տալ այն իրականությունը, որը կգա, եթե Օբաման վերընտրվի: Գործողությունը տեղի է ունենում 2014թ.: ԱՄՆ փողոցները դատարկվել են: Ըստ մտահղացման, Ահմադինեժադի հետ կապված կադրերը պետք է հիշեցնեն թե ինչ սպառնալիք կներկայացնի Իրանը, եթե միջուկային զենք ստանա, հայտնում է Լենտա.ռու-ն:

Հանրապետական կուսակցությունը, այդ թվում Սանտորումը, մեղադրում են Օբամային, որ նա չափազանց մեղմ քաղաքականություն է վարում Թեհրանի հարցում: