26 մարտի 2012 - 14:09 AMT
Իրաքը մտադիր է դիվանագիտական ներկայացուցչություն բացել Հայաստանում

Իրաքը մտադիր է ներկայացուցչություններ և դեսպանատներ բացել Ուզբեկստանում, Ղրղզստանում, Թուրքմենստանում և Հայաստանում,ասել է Ղազախստանում և Տաջիկստանում Իրաքի դեսպան Ռաջիհ Սաբիր Աբբուդ ալ-Մուսսաուին :

«Ես Իրաքի ԱԳՆ-ը նամակ եմ գրել` Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին»,-ասել է իրաքցի դիվանագետը:

Ըստ նրա, Կենտրոնական Ասիայի մյուս պետությունների հետ հարաբերությունների վերականգնումը անհրաժեշտ է, քանի որ այդ երկրները Իրաքի հետ ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ:

«Հորեզմը, Բուխարը և Սամարղանդը Իրաքի համար պատմական նշանակություն ունեն: Եթե Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մահմեդական երկրները միավորվեն, մենք կդառնանք լուրջ տնտեսական ուժ»,-ընդգծել է դիվանագետը, հաղորդում է Տրենդը: