26 մարտի 2012 - 16:04 AMT
«Թուլուզյան հրաձիգի» ավագ եղբորը մեղադրել են կրտսերին օգնելու մեջ

Թուլուզյան ահաբեկիչ Աբդելքադեր Մերայի ավագ եղբորը պաշտոնական մեղադրանք է ներկայացվել սպանությանը մասնակցություն ունենալու մեջ, որից հետո նրանց կալանավորել են, հաղորդում է AFP-ին՝ մեջբերելով Ֆրանսիայի արդարադատության մարմիններին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական դատախազությունը սկսել է Մերա կրտսերի նկատմամբ պաշտոնական հետաքննություն: Նրան կասկածում են յոթ մարդու սպանությանը մասնակցություն ունենալու, ինչպես նաև ահաբեկչություն կատարելու նպատակով դավադրության մեջ: Տեղի ԶԼՄ-ները հաղորդել են, որ 29-ամյա կասկածյալն օգնել է կրտսեր եղբորը գողանալ մոտոռոլերը, որից նա օգտվել է հանցագործությունները կատարելու համար: