26 մարտի 2012 - 16:37 AMT
Միջուկային անվտանգության հաջորդ գագաթաժողովը կարող է տեղի ունենալ 2014-ին Նիդերլանդներում

Միջուկային անվտանգության վերաբերյալ հաջորդ գագաթաժողովը կարող է տեղի ունենալ Նիդերլանդներում 2014-ին, հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպան Գրիգորի Բերդեննիկովը, գրում է ՆԻԱ Նովոստին:

«Դատելով բոլոր ազդանշաններից և պայմանավորվածություններից՝ հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա Նիդերլանդներում 2014-ին»,- ասել է նա լրագրողներին:

Միաժամանակ նա նշել է, որ այդ հարցի շուրջ որոշում կկայացվի Սեուլում ներկա գագաթաժողովի ընթացքում, որի առաջին աշխատանքային նիստը տեղի կունենա մարտի 27-ին: