26 մարտի 2012 - 16:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հ. Սահակյան. Ընտրությունների ելքը կախված է նրանից, թե կուսակցություններն ինչպես կանցկացնեն քարոզարշավը

Այսօր կայացած մամլո ասուլիսում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը հայտարարել է, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամների» կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները չի կարելի վերջնական համարել: Սահակյանի կարծիքով, նախընտրական քարոզարշավից առաջ անցկացված հարցումը չի արտացոլում այն իրավիճակը, որը կլինի քվեարկությունից մեկ շաբաթ կամ 10 օր առաջ:

«Հանրապետական կուսակցությունը միշտ բարձրացնում է իր վարկանիշը նախընտրական քարոզարշավը սկսելուց հետո»,- հայտարարել է Սահակյանը: Նրա կարծիքով, ամենակարևորը կլինի այն, թե ինչպես կմոտենան կուսակցություններն իրենց քարոզարշավներին, հենց դա շատ դեպքերում կորոշի արդյունքը:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության 2012թ. փետրվարի 29-ից մարտի 5-ը անցկացրած հետազոտության համաձայն, ներկայումս նախընտրական մրցավազքի առաջատարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է (ԲՀԿ) է 41 տոկոսով՝ կողմնորոշված ընտրողների թվում:

Երկրորդ տեղում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 37 տոկոսով: Մեծ տարբերությամբ, ՀՀԿ-ին հաջորդում են ՀՅԴ-ն՝ 5 տոկոս, ՀԱԿ՝ 4,8 տոկոս, «Օրինաց երկիրը»՝ 4,5 տոկոս և «Ժառանգությունը»՝ 3,9 տոկոս:

ՖՈՏՈՇԱՐՔ