18 մարտի 2004 - 17:45 AMT
ԲԱԹՈՒՄԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏՈՒՄ ՇՐՋԱՓԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԸ
Աջարիայի տնտեսական շրջափակման պատճառով Բաթումի նավահանգստում շրջափակվել են նաեւ հայկական բեռները: Ինչպես լրագրողներին է հայտարարել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ներկայումս հայկական կողմը միջոցներ է ձեռնարկում իր բեռները նավահանգստի տերմինալներից դուրս բերելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Հայաստանի խոշորագույն էքսպեդիտորական «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը հայտարարել էր, որ Հայաստանը կաշխատի դիվեսիֆիկացնել բեռների հոսքը Հայաստանից դեպի Սեւ ծով եւ հակառակ ուղղությամբ Բաթումի նավահանգստից Փոթիի նավահանգիստ: Մինչդեռ, ինչպես հաղորդում են վրացական աղբյուրները, Փոթիի նավահանգստում չեն հասցնում սպասարկել Աջարիայի շրջափակման պատճառով կտրուկ ավելացած բեռների հոսքը: