26 մարտի 2012 - 16:52 AMT
Թուրքիայի հրեաներին կտրականապես դուր չի եկել շամպուն գովազդող Հիտլերը

Թուրքիայի հրեական համայնքը բողոքով հանդես է եկել Biomen շամպունի գովազդի դեմ, որում օգտագործվել են արխիվային կադրեր Ադոլֆ Հիտլերի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriyet հրատարակությունը: Հոլովակում բռնապետը հայտարարում է, որ եթե տղամարդիկ չեն կրում կանացի հագուստ, նրանք չպետք է օգտվեն նաև կանացի շամպունից: Իսկական տղամարդիկ, ինչպես պնդում է Հիտլերը, պետք է օգտվեն Biomen շամպունից:

Թուրքիայի գլխավոր ռավինատը հաղորդել է, որ արդեն դիմել է գովազդային հոլովակը պատրաստած գործակալությանը և նրան հայտնել իր դժգոհությունը: Այուամենայնիվ, հոլովակը շարունակել է հայտնվել տարբեր ԶԼՄ-ներում, հաղորդում է Lenta.ru-ն: