Թեհրանը Իսրայելին «լիակատար ոչնչացմամբ» է սպառնում Իրանի վրա հարձակվելու դեպքում

Թեհրանը Իսրայելին «լիակատար ոչնչացմամբ» է սպառնում Իրանի վրա հարձակվելու դեպքում

PanARMENIAN.Net - Եթե Իսրայելը ռազմական գրոհ ձեռնարկի Իրանի ուղղությամբ, «սիոնիստական վարչակարգին լիակատար ոչնչացում է սպառնում», երկուշաբթի օրը Mehr գործակալությանն է հայտարարել ազդեցիկ իրանական կրոնական գործիչ, ԻԻՀ Փորձագետների խորհրդի (Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավարին առընթեր խորհրդատվական մարմնի) նախագահության անդամ, այաթոլլահ Ահմադ Հաթամին:

«Դա քաջ հայտնի է ինքնին սիոնիստական վարչակարգին: Այն չկարողացավ դիմակայել «Հըզբոլլահ» խմբավորման զենքին, որի գործողության շառավիղը չի գերազանցում 70 կիլոմետրը, և ստիպված էր հանձնվել 33 օր անց (հակամարտությունը Լիբանանում 2006 թվականին): Իրանական հրթիռային ուժին որևէ դիմակայության մասին խոսք անգամ չի կարող լինել»,- գտնում է իրանական այաթոլլահը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մենք չունենք միջուկային զենք և չենք ձգտում ստեղծել այն: Թշնամու, լինի դա ԱՄՆ-ն կամ սիոնիստական վարչակարգը, կողմից ագրեսիայի դեպքում մենք հարձակմանը համարժեք կերպով կարձագանքենք: Նա, ով կհարձակվի մեզ վրա, նույնպիսի հարձակման կենթարկվի»,- նախազգուշացրել է Հաթամին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---