Ռասմուսսեն. ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ եվրոպական երկրների համար

Ռասմուսսեն. ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ եվրոպական երկրների համար

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ եվրոպական երկրների համար, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը երկուշաբթի օրը ՌԻԱ Նովոստիի կողմից կազմակերպված «Մոսկվա-Բրյուսել» հեռուստախորհրդաժողովի ժամանակ:

«ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ այն եվրոպական երկրների համար, որոնք կուզենային Դաշինքի անդամ դառնալ, եթե բավարարեն որոշակի չափանիշներին: Յուրաքանչյուր ինքնավար պետություն իրավունք ունի որոշելու ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը, դա բոլոր ինքնավար պետությունների իրավունքն է` որոշում ընդունել այն մասին, թե որ ալյանսներին իրենք կուզենային անդամակցել»,- ասել է նա:

Խոսելով Դաշինքին Վրաստանի հնարավոր անդամակցության մասին` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նկատել է, որ «առայժմ Վրաստանը չի կատարել անդամակցության համար անհրաժեշտ պայմանները»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---