Քենիայում նավթի առաջին հանքավայրն են հայտնաբերել

Քենիայում նավթի առաջին հանքավայրն են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Tullow Oil անգլո-իռլանդական ընկերությունը Քենիայում նավթի հանքավայր է հայտնաբերել: Այդ մասին հայտնել է արևելաֆրիկյան պետության ղեկավար Մբայի Կիբակին, հաղորդում է BBC-ն: Նավթը հաջողվել է գտնել Տուրկանա շրջանում` երկրի հյուսիս-արևմուտքում:

Կիբակիի խոսքով` սա նավթի հանքավայրի առաջին հայտնաբերումն է երկրի ողջ պատմության ընթացքում: Tullow Oil-ի ներկայացուցիչները պաշարների ենթադրյալ ծավալը Քենիայում չեն ճշտում, սակայն ընդգծում են, որ բացահայտումը գերազանցում է իրենց սպասելիքները, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---