Չինաստանը չի պատրաստվում մասնակցել սիրիական «բարեկամների» հանդիպմանը

Չինաստանը չի պատրաստվում մասնակցել սիրիական «բարեկամների» հանդիպմանը

PanARMENIAN.Net - ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Խոն Լին Պեկինում կայացած մամլո ասուլիսում նշել է. ««Սիրիայի բարեկամների» նիստը տեղի կունենա ապրիլին Ստամբուլում, սակայն ներկայիս պայմաններում Չինաստանը դրան չի մասնակցի»: Նա ընդգծել է, որ սիրիական հիմնախնդրի լուծումը շահագրգռված կողմերի միջև համագործակցություն և երկխոսություն է պահանջում: Խոն Լիի խոսքով` Չինաստանը կհամագործակցի շահագրգռված կողմերի հետ սիրիական ճգնաժամի խաղաղ լուծման որոնումներում:

«Սիրիայի բարեկամների» առաջին նիստը տեղի է ունեցել փետրվարին Թունիսում առանց Ռուսաստանի և Չինաստանի ներկայության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---