
Սիրիայում ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը գտնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հնարավոր հրաժարականի հարցը պետք է լուծեն իրենք` սիրիացիները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ես գտնում եմ, որ Ասադի հրաժարականի հարցը պետք է լուծեն սիրիացիները»,- ասել է Աննանը երկուշաբթի օրը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում: Աննանը նաև հույս է հայտնել, որ ռուսական իշխանությունները «կառուցողական օգնություն կցուցաբերեն»: «Այժմ շատ կարևոր է բոլոր սիրիացիներին բանակցությունների սեղանի շուրջ հավաքել»,- նշել է նա:
Քոֆի Աննանը նաև հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի առաքելությունը Սիրիա ուղարկելու հարցը մոտ ժամանակներս կհամաձայնեցվի: