Առողջապահության համաշխարհային ասոցիացիան բուսակերությունը հոգեբանական հիվանդություն է ճանաչել

Առողջապահության համաշխարհային ասոցիացիան բուսակերությունը հոգեբանական հիվանդություն է ճանաչել

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային ասոցիացիայի մասնագետները բուսակերությունն ու հումակերությունն ընդգրկել են բուժման ենթակա հոգեբանական հիվանդությունների ցուցակում: Երկու սննդային մոլուցքները դասվել են «սովորությունների և հակումների խանգարումների» շարքին:

Բուսակերներին հոգեբանի մոտ ուղարկելու առիթ էր դարձել դեպքը Մալագա իսպանական քաղաքում, որտեղ ընտանիքներից մեկում ծնողները երեխաներին արգելում էին սնվել մսով և որևէ ջերմային մշակման ենթարկված մթերքով, գրում է Сегодня.ua-ը: Արդյունքում երեխաներին կոմատոզ վիճակի էին հասցրել: Նրանց փրկել են հարևանները, ովքեր բժիշկներ և ոստիկանություն են կանչել: Առողջ սննդի կողմնակից «բռնապետներին» հոգեբուժարան են ուղարկել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---