27 մարտի 2012 - 09:47 AMT
Միխայիլ Գորբաչովը քննադատել է Պուտինին՝ անվանելով նրան «նեղացկոտ» և «քինախնդիր»

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համարելով նրան «նեղացկոտ» և «քինախնդիր»: Նա կասկած է հայտնել անցած նախագահական ընտրությունների ազնիվ ու ժողովրդավարական լինելու առումով:

«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նախագահական ընտրություններն ազնիվ չէին, ինչպես և խորհրդարանականները: Կեղծիքներ եղել են, ընդ որում համակարգը գործեց, անկախ վարչապետի ազնիվ ընտրությունների մասին կարգախոսից»,-հայտարարել է Գորբաչովը The Los Angeles Times-ին:

«Իրավիճակն ուղղակի կրիտիկական է, այդպիսի հաղթանակը ուղիղ ճանապարհ է դեպի ռուսական հասարակության պառակտում»,-հավելել է Գորբաչովը: Ըստ նրա, ստեղծված իրավիճակի համար մեղավոր է Պուտինի շրջապատը, որի ազդեցությունից դժվար կլինի ազատվել:

Անդրադառնալով Պուտինի անձնական հատկություններին՝ Գորբաչովը նշել է, որ նա «նեղացկոտ» է և «քինախնդիր»: