27 մարտի 2012 - 09:55 AMT
«Թուլուզյան հրաձիգի» հայրը մտադիր է Ֆրանսիային դատի տալ իր որդու սպանության համար

Մոհամմեդ Բենալել Մերան` «թուլուզյան հրաձիգ» Մոհամմեդ Մերայի հայրը, հայտնել է ֆրանսիական կառավարության դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին, հաղորդում է Agence France-Presse-ը: «Ֆրանսիան մեծ երկիր է և ուներ բոլոր հնարավորությունները, որպեսզի պահպաներ իմ որդու կյանքը: Օրինակ, նրանք կարող էին քնեցնել նրան արցունքաբեր գազով և ձերբակալել»,- հայտնել է ահաբեկչի հայրը` եզրակացնելով, որ հատուկ նշանակության ջոկատները պարզապես «գերադասեցին սպանել» իր որդուն:

Ավագ Մերան նաև խոստացել է, որ կվարձի լավագույն փաստաբաններին և «կաշխատի մինչև իր կյանքի վերջը», որպեսզի վճարի նրանց ծառայությունների դիմաց: