Մարտի 27-ին տեղի կունենա տղամարդկանց շախմատի Եվրոպայի առաջնության 7-րդ տուրը

Մարտի 27-ին տեղի կունենա տղամարդկանց շախմատի Եվրոպայի առաջնության 7-րդ տուրը

PanARMENIAN.Net - Մարտի 27-ին Պլովդիվում տեղի կունենա տղամարդկանց շախմատի Եվրոպայի առաջնության 7-րդ տուրը: Սերգեյ Մովսիսյանը կխաղա Անդրե Իտրատեսկուի (Ֆրանսիա), Հրանտ Մելքումյանը` Վիկտոր Բոլոգանի (Մոլդովա), Վլադիմիր Հակոբյանը` Կայդո Կուլաոտսի (Էստոնիա) հետ, Ռոբերտ Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան), Գաբրիել Սարգսյանի մրցակիցը` Դավորին Կուլյասևիչը (Սերբիա):

Տիգրան Պետրոսյանն իր ուժերը կչափի Արթուր Գաբրիելյանի (Ռուսաստան) հետ, Սամվել Տեր-Սահակյանը` Արեքսանդր Արեսչենկոյի (Ուկրաինա), Զավեն Անդրիասյանը` Վուգար Ռասուլովի (Ադրբեջան), Հովհաննես Գաբուզյանը կմրցի Բրանկո Դրամիլյանովիչի (Սերբիա) հետ, Արման Փաշիկյանը` Գեոր Ֆրոյևիսի (Ավստրիա), իսկ Վլադիմիր Պողոսյանը կխաղա Կրիստիան Դոբրեի (Ռումինիա) հետ:

Մովսիսյանը, Մելքումյանն ու Հակոբյանը 4,5-ական միավոր են վաստակել և առաջատարներին միայն 0,5 միավորով են զիջում:

Եվրոպայի չեմպիոնը կստանա 14 հազար եվրո: Մրցաշարը, որին ընդհանուր առմամբ մասնակցում են 350 շախմատիստներ, ընթանում է շվեյցարական համակարգով` 11 մրցափուլով, մարտի 26-ը հանգստյան օր կլինի: Ժամանակի վերահսկողությունը լինի 90 րոպե է 40 քայլի համար` գումարած 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` ավելացնելով 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---