27 մարտի 2012 - 10:33 AMT
Բրեդ Շերման. Ջավախահայերին ցուցադրվող օգնությունը պետք է ավելացնել

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կարևորել է ԱՄՆ օժանդակության ընդլայնումը Վրաստանի հայաբնակ Ջավախքին՝ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում 2013թ. ֆինանսական տարվա վերաբերյալ լսումների ժամանակ, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնաժողովը (ANCA): Շերմանը պատմել է Վրաստանի շրջաններում տիրող ծանր տնտեսական վիճակի մասին և հատկապես կարևորել է հասցեական օգնությունը Ջավախքի բնակչությանը:

Իր հերթին ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Ռաջիվ Շախը նշել է.«Վրաստանում, մասնավորապես, Ջավախքում, մենք աշխատում ենք կոնկրետ ծրագրերի շրջանակներում, որոնք վերաբերում են գյուղատնտեսության արդիականացմանը, սոցիալական զարգացմանը, մայրերի առողջության պահպանմանը, առողջապահությանն ու ենթակառուցվածքներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Մենք իրականացնում ենք այդ ծրագրերը՝ խորհրդակցելով ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ»: