27 մարտի 2012 - 11:39 AMT
53 եվրոպական ազգային ասոցիացիաների մարզիչները կմասնակցեն ՈւԵՖԱ դասընթացներին

53 եվրոպական ազգային ասոցիացիաների մարզիչները Բելգիայի մայրաքաղաքում կմասնակցեն ՈւԵՖԱ մարզիչներին ուսուցանող տեսուչների համար նախատեսված դասընթացներին: Սեմինարի հիմնական նպատակն է, որ լավ մասնագիտացած մարզիչները նպաստեն խաղացողների պրոֆեսիոնալ աճին և աշխատեն ի նպաստ եվրոպական ֆուտբոլի:

Սեմինարը կընդունի Բելգիայի ֆուտբոլի ասոցիացիան:

«ՈւԵՖԱ դասընթացներում ներկայացված են առանց բացառության բոլոր եվրոպական ասոցիացիաները»,-ասել է ՈւԵՖԱ գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն: