Թուրքիայի աջակցությունն է Բաքվի ռազմատենչ հռետորության պատճառը

Թուրքիայի աջակցությունն է Բաքվի ռազմատենչ հռետորության պատճառը

PanARMENIAN.Net - Սեուլում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը միջուկային անվտանգության խնդիրներից բացի քննարկվել են նաև Սիրիայի ու Իրանի խնդիրները, այսօր լրագրողներին են հայտնել թուրքագետ Հակոբ Չաքրյանը և «Նորավանք» գիտակրթական կենտրոնի մասնագետ Արիստակես Սիմավորյանը: Այդ նույն հանդիպմանը Էրդողանը մի քանի հայտարարություն է արել այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իրեն և փոփոխության կարիք ունի: Չնայած նրան, որ Թուրքիան փորձում է մասնակից դառնալ գործընթացին, մյուս բոլոր մասնակիցները դա թույլ չեն տա: Բանախոսները նշել են, որ հենց Թուրքիայի աջակցությունն է Բաքվի ռազմատենչ հռետորության ու ՄԽ շրջանակներում ղարաբաղյան կարգավորման ձգձգման պատճառը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---