27 մարտի 2012 - 13:11 AMT
Թուրքիան դադարեցնում է թռիչքները դեպի Սիրիա

Թուրքական ազգային Turkish Airlines ավիափոխադրողը դադարեցնում է չվերթները Սիրիա: Ինչպես հայտարարել է ավիաընկերության ներկայացուցիչը, անցած կիրակի օրն արդեն դադարեցվել է տոմսերի վաճառքը, բայց Թուրքիայից Դամասկոս և Հալեպ ու հակառակը չվերթներն իրականացվելու են տոմսերն ավելի շուտ գնած ուղևորների համար: Հայտարարությունը կատարվել է հաջորդ օրն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել անվտանգության նկատառումներով Սիրիայում թուրքական դեսպանատունը փակելու մասին: Միևնույն ժամանակ, Անկարայում նշել են, որ Հալեպում թուրքական գլխավոր հյուպատոսարանը սովորական ռեժիմով շարունակելու է աշխատանքը: