27 մարտի 2012 - 14:34 AMT
Վաճառքում մնացել են Եվրո-2012-ի երկու կարգի տոմսեր

ՈւԵՖԱ-ի օպերացիոն տնօրեն Մարտին Կալլենը պատմել է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերի տոմսերի հետ կապված իրավիճակի մասին:

«Հիմա վաճառքում մնացել են Ուկրաինայում խաղերի տոմսերի երկու կարգեր, դրանք են՝ կորպորոտիվ հյուրընկալության փաթեթներ թանկ գներով, նախատեսված ընկերությունների և կորպորատիվ հաճախորդների համար, ինչպես նաև տոմսեր հասարակ երկրպագուների համար, որոնք քիչ են մնացել»,- Կալլենի խոսքերը հաղորդում է Ուկրաինայի տեղեկատվական կենտրոնը:

Նա հավելել է, որ տոմսերի առաջին կարգը վաճառվելու է երկու ամիսների ընթացքում: Երկրպագուների համար անցագրեր բաժանելու համար անցկացվելու է լրացուցիչ բաց վաճառք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում. «Դրանք մեկնարկում են ապրիլին, տոմսերի համար վճարումների փուլի ավարտից հետո ազգային հավաքականների քվոտայով: Մենք կտեսնեք, թե որքան տոմսեր են ազատ մնացել և կհայտարարենք վերջնական վաճառք»:

EURO-2012-ը տեղի է ունենալու Ուկրաինայում և Լեհաստանում հունիսի 8-ից հուլիսի 1-ը: