
Մահմեդական հրապարակախոս և հասարակական գործիչ, Իսլամական հանձնաժողովի նախագահ Հեյդար Ջեմալը երեքշաբթի օրը խուզարկության է ենթարկվել ծայրահեղական գրականություն պահելու կասկածանքով: Ինչպես պատմել է հրապարակախոս և հեռուստահաղորդավար Մաքսիմ Շևչենկոն, ով տեղի ունեցածի ականատեսն է եղել, Անվտանգության դաշնային ծառայության աշխատողները խուզարկել են Ջեմալի մեկ բնակարանը և ուղևորվել խուզարկելու մյուսը:
Մաքսիմ Շևչենկոյի խոսքով, ԱԴԾ աշխատակիցները պահանջել են իրենց հանձնել արգելված գրականություն, բայց չեն կարողացել պարզաբանել, թե հատկապես որ գրականությունն է արգելված: Այդպիսով ծայրահեղական բնույթի գրականության հսկայական ցուցակներն իմանալու պարտականությունը դրվել է տանտիրոջ վրա: «Նրանք հավանաբար, երբեք այդքան գիրք չէին տեսել տարբեր լեզուներով»,- նշել է Շևչենկոն, հաղորդում է «Ռոսբալտը»: